Շառլ Ազնավուրը՝ «Փառքի ծառուղում» իր աստղի բացման պաշտոնական արարողությանը

Այսօր «Փառքի ծառուղում» Շառլ Ազնավուրն իր աստղը ստացավ. արարողությանը մասնակցում է նաեւ ինքը՝ աշխարհահռչակ շանսոնյեն: 1965 թվականին Ազնավուրը հայտարարել էր. «Հայերի համար անհնարին բառ գոյություն չունի»: Եվ, ահա, ավելի քան 180 մլն սկավառակ վաճառած շանսոնյեն հիմա Ամերիկայում իր աստղն է ստանում:

Աստղի բացման արարողությանը ներկա է նաեւ Քալիֆորնիայից սենատոր Քեւին դե Լեոնը, պրոդյուսեր Փիթեր Բոգդանովիչը:

Նշենք, որ սա 2618-րդ աստղն է «Փառքի ծառուղում»:

(News.am)

Compartir