Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում այսօր տեղի է ունեցել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը. առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:

Ստեփանակերտում   կայացել  է  ConiFA-2019  Եվրոպայի առաջնության   հանդիսավոր բացման արարողությունը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   միջոցառման  բացմանը  ներկայացվել  է   երաժշտական կոմպոզիցիա, որին միահյուսված ներկայացվել է Արցախի մշակույթն իր ողջ ներկապնակով. հորովել, փողային և  հարվածային  գործիքներ, թմբկահարներ, երգի  և  պարի  համույթներ, մանկական երգչախումբ, տարազների ցուցադրություն, Արցախի  այաներ    և  այլն:
(Artsakhpress.am)
Compartir