Այս պահին կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով. Նիկոլ Փաշինյան

2019 թ. փետրվարին 2018 թ. փետրվարի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով: Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս: Այս մասին երրորդ մեծ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ ունենալու ենք շինարարության պահանջարկ, որն իր հերթին բերելու է նոր աշխատատեղերի ստեղծման ոչ միայն շինարարության ոլորտում, այլև շինանյութերի արտադրության, սպասարկման ոլորտում: Սա շատ կարևոր ցուցանիշ է: Այն հանգեցնելու է գործազրկության կրճատմանը: Այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով: Դրանցից 42-ը՝ 774 միլիոն դոլարի ծավալներով, գտնվում է իրականացման տարբեր փուլերում, մյուսները ակտիվ քննարկման փուլում են»,- նշեց վարչապետը:

(Tert.am)

Compartir