Տարբեր ազգերի ներկայացուցիչները զումբա պարեցին Ազատության հրապարակում

Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողներն այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ Երեւանի Ազատության հրապարակում կանանց իրավունքների մասին իրազեկման ակցիա իրականացրին (ֆոտոռեպորտաժ):

Լատվիացի Դաշայի խսքով, աշխարհում կանանց վերաբերող խնդիրները համամարդկային են. «Հայաստանում, ինչպես եւ բոլոր երկրներում կանայք խնդիրներ ունեն, մենք էլ այսօր փորձում ենք այս ակցիայով կանանց իրազեկել իրենց իրավունքների մասին»:

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողները իրականացրին պարային ֆլեշմոբ, այնուհետ ուսանողները հանդես եկան անհատական եւ խմբային երաժշտական ու պարային համարներով:

(News.am)

Compartir