Սեյրան Օհանյան. Շարունակում ենք վերահսկել իրավիճակը

Հայկական զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ արձակած կրակոցներին։

Նախարարը նշեց, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հանգիստ է եւ վերահսկվում է  Զինված ուժերի կողմից։

«Իրավիճակը պարտավորեցնում է միայն ավելի հետեւողական կերպով վերահսկել իրավիճակը, հետեւություններ անել ու սառնասիրտ որոշումներ կայացնել՝ պատրաստ լինելով ցանկացած զարգացման»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ի կեսգիշերին հակառակորդը կրակել էր Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել էր գյուղապետ Նարեկ Սահակյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վնասվել է տներից մեկի պատուհանը։

Compartir