Հալեպում երկու հայ է զոհվել

Հալեպում հրթիռակոծությունների հետեւանքով հայեր են զոհվել՝ մայր ու որդի: Ինչպես նշում է Arevelk-ը, հրթիռակոծության է ենթարկվել Հալեպի Կաբրի թաղամասը: Զոհվածները Վերա եւ Հարութ Քենթիմյաններն են:

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:

Compartir