ՄԱԿ-ի նորություն. Մովսես Աբելյանը նշանակվել է բարձր պաշտոնի

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ, ղեկավարել է Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ:

Աբելյանը 1998-2003 թթ. եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, իսկ 1996-1998 թթ.` մշտական ներկայացուցչի տեղակալը։

Նախքան 1992 թ. դիվանագիտական ծառայությանն անցնելը դասախոսել է Երևանի պետական համալսարանում:

(Armenianow.com)

Compartir