Արթուր Ալեքսանյանը` Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիկ

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2016 թ. մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 35 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր , հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.

1 .Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ
2 .Միհրան Հարությունյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ
3 .Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
4 .Գոռ Մինասյան, ծանրամարտ
5 .Նազիկ Ավդալյան, ծանրամարտ
6 . Հարություն Մերդինյան, սպորտային մարմնամարզություն
7. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ
8. Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ
9. Վարշամ Բորանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ
10. Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն

(Armradio.am)

Compartir