դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

12932567_1213696378670583_6968986457613158635_nԱպրիլի 7-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Արգենտինայի միջև բարձր մակարդակի հարաբերություններին, մտքեր փոխանակեցին պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:Նախարար Օհանյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Դեսպան Ուրրիոլաբեիտիան նշեց, որ Արգենտինան կողմ է Հայաստանի՝ վեճերը միջազգային իրավունքի շրջանակներում բանակցային ճանապարհով կարգավորելու տեսակետին:

Compartir