Ջենարո Արմենո. Հայ չեմ, բայց արդեն սկսեցի կասկածել

Իտալական սերիա B-ում հանդես եկող Նովարայի ձախեզրային կիսապաշտպան Ջենարո Արմենոն, ոչ միայն ունի հայկական ազգանուն (Արմենո իտալերեն նշանակում է հայ) այլ նաև հայկական արտաքին: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը ֆուտբոլիստի հետ զրույցում փորձեց պարզել՝ ունի՞ նա արդյոք հայկական արմատներ:

Ջենարո, քո ազգանունը իտալերենից թարգմանվում է՝ հայ: Ունե՞ս հայկական արմատներ:

Չեմ կարող հաստատել, որ ունեմ հայկական արմատներ: Երբեք այդ մասին չեմ լսել: Ձեր հարցից հետո մոտս կասկածներ եղան, հարցրեցի պապիկիս, ասաց որ հայ չենք, մեր ազգանվան ծագումնաբանությունը Թուրքիայից է: Մեր նախնիներից մեկն այնտեղից է եկել Նեապոլի կողմերը: Այժմ այս թեման ինձ շատ հետաքրքրեց: Ես կսկսեմ հետազոտել: Անգամ ինձ մոտ արդեն հետաքրքրություն կա մեկ օր այցելել այն երկիրը, որը ազգանունիս հետ կապված է:

Եթե պարզվեր, որ հայկական արմատներ ունես, կցանկանայի՞ր մի օր հագնել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը:

Բոլոր տղաների համար ազգային հավաքականում խաղալը երազանք է: Ես էլ իմ հերթին միշտ երազում էի մի օր խաղալ Իտալիայի հավաքականի կազմում: Բայց ո՞վ գիտի…

(News.am)

Compartir