Սփյուռքի նախարարությունը հայկական համայնքներ է «հայտնաբերել» Կոստա Ռիկայում եւ Նիկարագուայում

Վերջերս հայկական համայնքներ են հայտնաբերել եւս 2 երկրներում՝ Կոստա Ռիկայում՝ 400 հայ, եւ Նիկարագուայում՝ 380 հայ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում կա 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն 20 երկրներում, 1004 հայկական դպրոց։ «Միայն այս տարի եւս 26 հայկական դպրոց է բացվել։ Աշխարհում մենք 821 համայնք ունենք, որոնց հետ աշխատում ենք։ 112 երկրներում ունենք հայկական կառույցներ եւ կազմակերպություններ»,– ասել է Հրանուշ Հակոբյանը։

(News.am)

Compartir