Կիսինը Նյու-Յորք թայմսին պատմել է, թե ինչու ելույթ չի ունենում Թուրքիայում

Նյու-Յորք Թայմս-ը հրապարակել է հարցազրույց աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի հետ, որտեղ նա անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, մասնավորապես նշելով, որ ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ պաշտոնական Անկարան չի ճանաչել1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն:

«Իմ անձնական համոզմունքն է, որ եթե  երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը  տուժում է իր ղեկավարների արարքներից՝ ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»:

Կիսիսնը նշել է նաև, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում, սակայն հնարարավոր է, որ այնտեղ հանդես գա 2017-ին:

Compartir