Ֆեդերիկա Մոգերինին կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ

Եվրամիության արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Մոգերինիի խոսքով՝ ինքը հանդիպելու է նախագահների հետ այսօր երեկոյան։

Մոգերինին գտնվում է Վիեննայում, որտեղ հանդիպումներ է անցկացնում Լիբիայի հարցով։ Վաղը հանդիպումներ են պլանավորված Սիրիայի աջակցության միջազգային խմբի արտգործնախարարների մակարդակով։

(News.am)

Compartir