Ծաղկաձորում արագընթաց սահնակային սահուղի կբացվի

Ծաղկաձորում արագընթաց «Տոբոգգան» սահնակային սահուղիկբացվի, որի հեղինակներն են ձեռներեցներ Մաքսիմ Սիչովն ու Սեյրան Հարությունյանը:
Դա կլինի Հայաստանում նմանատիպ առաջին սահուղին, որը կբացվի 2018-ի հուլիսի 1-ին: Ինչպես կարծում են գործարարները, «Տոբոգգանը» մի նոր վառ էջ կբացի Ծաղկաձորում ընտանեկան հանգստի կազմակերպման և ժամանցային ծառայությունների զարգացման մեջ, կնպաստի քաղաքի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության աճին:
Նախագծի իրականացման համար հեղինակները որոշել են մոտ 1,5 մլն դոլար ներդնել ICO-ընկերությունների միջոցով, ինչը հնարավոր է բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով:
Սահուղին ամենից շատ հիշեցնում է բոբսլեյի համար նախատեսվածները, առավելագույն արագությունը կարող է հասնել 40կմ/ժ, երկարությունը՝ 1025 մ է:
«Եթե ձեզ համար դա շատ արագ է, կարող եք նվազեցնել արագությունը՝ օգտվելով արգելակման բռնակներից: Ադրենալինի զգացողության առումով մեր սահուղիները առավել համեմատելի են քարթինգի հետ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ընտրել ենք ամենամեծ երաշխիքները տվող «Վիգանդ» ընկերությունը: Ընկերության կողմից պարտադիր պայման է հավաստագրումը TÜV SÜD-ում, որը փորձաքննության ճանաչված առաջատար է այդ ոլորտում: Արգելակման 2 բռնակները, ամրակապերը, պաշտպանիչ ցանցերը, ավտոմատ արգելակումը եզրագծում, ինտերվալների պահպանումը սահնակների միջև՝ այս ամենը սահումը դարձնում է առավելագույնս անվտանգ, ինչը շատ կարևոր է, քանի որ սահուղու թողունակությունը ժամում 500 մարդ է», – պարզաբանել է Մաքսիմ Սիչովը:
Ենթադրվում է, որ սահուղին աշխատելու է կլոր տարին, ցանկացած եղանակի, շուրջօրյա: Ատրակցիոնին կարելի է մասնակցել ՝ ձեռք բերելով տոկեններ, որոնք կարելի է փոխանակել 1 լիարժեք ուղևորության համար նախատեսված տոմսի հետ: Դրանք արդեն վաճառվում են սահուղու կայքում: Տոկենի վաճառքի գինն այժմ $4 է, 1 ուղևորության տոմսի գինը շահագործումից հետո կլինի $5-6,5, կախված օրից:
Նախագծի նպատկան է ոչ միայն զբոսաշրջիկների ներգրավումը Ծաղկաձոր, այլ նաև ՌԴ և ՀՀ բարեկամության ամրապնդումը:
Աշխարհում նմանատիպ 400 սահուղի կա: «Տոբոգգանի» հաջողության համար տարեկան պետք է վաճառել առնվազն 90.000 տոմս:

(Panarmenian.net)

Compartir