Աշխարհահռչակ Shneider ընկերությունը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել

Ֆրանսիական աշխարհահռչակ Shneider ընկերությունը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել: Այս մասին օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական տեսանկյունից Հայաստանում ներդրումներ կատարելու խնդիրներ չկան: «Վաղը Հայաստան է այցելելու աշխարհում հայտնի Shneider ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը: Նույն օրը տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ: Ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված են հանրապետությունում գրասենյակ բացելու հարցում»,- նշել է Մակարյանը:

Նա ընդգծել է, որ դա բավական հեղինակավոր ընկերություն է, որն աշխատում է արեւի եւ քամու էներգետիկայի, կրթական ոլորտներում: «Նրանք գործարաններ ունեն ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Այդպիսի ընկերության ներկայացուցիչների այցը կարող է նաեւ աշխարհի հայտնի այլ ընկերությունների հետաքրքրությունն առաջացնել»,- ամփոփել է Գագիկ Մակարյանը:

(News.am)

Compartir