Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբորի 13-ին, հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանագրում, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

Կարեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության 14–րդ վարչապետն է։ Նրա նախորդը՝ Հովիկ Աբրահամյանը, հրաժարական էր տվել 2016թ. սեպտեմբերի 8–ին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց 2 տարի 5 ամիս անց։ Հովիկ Աբրահամյանն իր որոշումը բացատրել էր նրանով, որ իրեն չի հաջողվել վերացնել հասարակության բեւեռացվածությունը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կներկայացնի երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը կներառի նաեւ քայլեր ուղղված հասարակության վստահության մեծացմանը։

(News.am)

Compartir