Հին Գյումրիի փողոցները

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք ու Շիրակի վարչական կենտրոն Գյումրին, չնայած իր պատմության ողբերգության էջերին, պահպանել է իր գրավչությունը զբոսաշրջիկների համար:

Քաղաքը միայն անցած դարում մի քանի անգամ վերանվանվել է՝ Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի: Հին քաղաքի կառույցների ոճերն էլ նույնքան բազմազան են:

Չնայած 1988 թ. կործանարար երկրաշարժից հետո քաղաքն առայսօր ամբողջովին վերականգնված չէ, բայցեւայնպես կենտրոնական մասը՝ հին տներով ու ծուռ փողոցներով գրավում է հնության սիրահարներին:

(News.am)

Compartir