Անի Ամիրաղյանը 5-րդ հաղթանակը տոնեց և մտավ կիսաեզրափակիչ

Անթալիայում ընթացող թենիսի կանանց մրցաշարում շարունակում է հիանալի հանդես գալ Հայաստանի առաջին թենիսիստուհի Անի Ամիրաղյանը: 22-այա մարզուհին մրցաշարում մեկնարկելով որակավորման փուլից, 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և մտավ կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Ամիրաղյանի մրցակիցը հունգարացի Վանդա Լուկաշն էր, ում Անին հաղթել է 6:3, 6:4 հաշվով: Լուկաշը մրցաշարում 7-րդ լավագույն վարկանիշն ուներ: Մինչ այդ 1/8 եզրափակչում Ամիրաղյանը պարտության էր մատնել խաղրակության 2-րդ վարկանիշն ունեցող մակեդոնացի Լինա Գյորչեսկային (6:3, 3:6, 6:1):

10 000 դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի կիսաեզրափակչում հայ թենիսիստուհին կմրցի թուրք Այլա Ակսուի հետ:

(Tert.am)

Compartir