Գերմանիան կընդունի իր մեղսակցությունը՝ ասում է Բունդեստագի փոխնախագահը

Խորհրդարանում այսօր հյուրընկալել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորում ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՝ այս թեմաներն են առանցքային եղել գերմանացի խորհրդարանականի և ԱԺ փոխնախագահի հանդիպման ժամանակ: Սրանք նաև այն երկու թեմաներն են, որոնցում Գերմանիան այսօր կարևոր դերակատարում ունի: Հունսիս 2-ին Բուդեսթագում սպասվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քվեարկությունը: Բունդեսթագի փոխնախագահն այսօր հույս է հայտնել, որ ընդունվելիք փաստաթղթով Գերմանիան կստանձնի նաև պատմական պատասխանատվության իր բաժինը:

(Armradio.am)

Compartir