Համահայկական 7- րդ խաղերը կանցկացվեն Արցախում

Համահայկական 7-րդ ամառային խաղերը կանցկացվեն Արցախում։ Որոշումն ընդունվել է այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստում։  «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման հիմքն է: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Որոշումն ընդունվել է միաձայն։

Իսկ ահա Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը որոշվել է անցկացնել 2018- ի փետրվարին՝ Ծաղկաձորում։

(Armradio.am)

Compartir