Շարլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը

Ավելի քան 2000 մարդ էր հավաքվել Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների պալատում՝ մասնակցելու աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությանը, որին ներկա էին նաև է ՀՀ նախագահը, վարչապետը տիկնոջ հետ, Ամենայն հայոց կաթողիկոսը: Արարողությունը գլխավորում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիան այսօր ազգային սգո արարողությամբ հրաժեշտ տվեց 21- դարի մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրին: Ֆրանսիան, որն աշխարհին հայտնի է խստապահանջ արարողակարգային ավանդույթներով, այսօր ի պատիվ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյեի փոփոխությունների էր դիմել: Պալատի բակում ֆրանսիականի կողքին նաեւ հայկական խորհրդանիշներն էին. Բարձրացված էին դրոշները, հնչում էին հիմները։ Ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ շատ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ Ազնավուրի աճյունը ուսամբարձ բերվեց հայկական դուդուկի ուղեկցությամբ: Լռության պահ, որն ուղեկցվում էր արցունքներով:

Արցունքներ էին հոսում նաեւ Երեւանի Ազնավուրի անվան հրապարակում գտնվողներ աչքերից: Բոլորը լուռ հետեւում էին՝ թե՞ ինչ է կատարվում Փարիզում: Շտապող անցորդները, որոնք անգամ տեղյակ չէին, որ հրապարակում պետք է տեղադրվեր էկրան՝ արարողությունը հեռարձակելու համար, կանգնում էի, արտասվում, խոնարհում ու շարունակում ընթացքը: Իսկ օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի համարձակ գտնվելով վանկարկում էին՝ je’t’aime/ես քեզ սիրում եմ։

Ազատ և երջանիկ Հայաստանը հայ ժողովրդի և ՀՀ-ի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի արժանի գնահատանքը կլինի` Ազնավուրի ազգային տուրքի արարողությանն այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շանսոնիեն մշտապես ապրել է Հայաստանի հոգսերով, և հայ ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին՝ ընդգծեց վարչապետը:

«Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված և այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ: Ֆրանսիայի հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն, ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը և բոլոր ֆրանսիացիներին ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթևան տալու և հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձևավորելու համար»,- ասաց Փաշինյանը:

(Armradio.am)

Compartir