Փաշինյանը Թեհրանում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանի իսլամական Հանրապետությունում, փետրվարի 27-ին «Արարատ» մարզամշակութային կենտրոնում հանդիպել է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է հանդիպումից արված սելֆիով:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետն արդեն հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

(Armenpress.am)

Compartir