Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 87.55%–ը

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ փետրվարի 21-ի ժամը 03։00-ի դրությամբ։

Ըստ Արցախի ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103. 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 79.428-ը, որը կազմում է ընդհանուր թվի 76.52%-ը:

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69.540 կամ ընդհանուր քվեարկածների 87,55 %-ը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7.686 կամ ընդհանուր քվեարկածների 9.7 %-ը, անվավեր քվեաթերթիկներ է ճանաչվել 2.202 քվեաթերթիկ կամ ընդհանուրի 2.8 %-ը:

Երևանում գտնվող ընտրատեղամասում` ընտրելու իրավունք ունեցած 869 ընտրողներից դեմ է քվեարկել 81-ը:

(Armradio.am)

Compartir