Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ է ընտրել

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

ԲԴԽ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո:

(Armenpress.am)

Compartir