Երեւանում բացվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը

Երեւանում հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, կայացել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման արարողությունը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Լեւոն Մնացականյանը, Հայաստանի ԶՈւ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր։

Համալսարանը կազմավորվել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (2004-2015 թթ.) հիմքի վրա։ Ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, պետության ղեկավարին ներկայացրել է նոր ուսումնա-հետազոտական հաստատության հնարավորությունները, նրան ուղեկցել նոր շինության դասասենյակները։

Լրագրողների հետ զրույցում Հայկ Քոթանջյանը նշել է, որ Ինստիտուտի, իսկ հիմա նաեւ Համալսարանի աշխատանքներում ներգրավված են երիտասարդ հեռանկարային մասնագետներ, որոնք վերապատրաստում են անցել արտասահմանում։ Նշենք, որ ուսումնական կենտրոնի ստեղծման համար օգտագործվել է ԱՄՆ եւ ՌԴ առաջատար  կենտրոնների փորձը։

(News.am)

Compartir