Տավուշի, Լուռու ու Սյունիքի 23 համայնքներում հանրաքվե է՝ համայնքների խոշորացման հարցով

Կառավարության որոշմամբ այսօր՝ մայիսի 17-ին Տավուշի, Սյունիքի և Լոռու 23 համայնքներում անցկացվում է հանրաքվե՝ պարզելու համար բնակիչների կարծիքը համայնքների խոշորացման հարցի շուրջ:

Հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական երեք հասարակական կազմակերպություններ՝ «Ընտրական համակարգեր կենտրոնը», «Գորիսի մամուլի ակումբը» և «Ազատականություն և ժողովրդավարությունը»:

Նշենք, որ համայնքների խոշորացմամբ կառավարությունը նպատակ է դրել տնտեսել ֆինանսական միջոցները՝ համայնքային աշխատակիցների աշխատավարձերի, ինչպես նաև՝ համայնքապետարանների պահպանման ու շահագործման ծախսերի կրճատման շնորհիվ՝ տնտեսված միջոցներն ուղղելով կապիտալաստեղծ ծախսերին։

Compartir