Պետք է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ. Սերժ Սարգսյանը ցավակցել է Հասան Ռոհանիին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 7-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների եւ դրանց հետեւանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:

«Խստորեն դատապարտելով ահաբեկչության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:

Կարեւորելով մեր հարեւան եւ բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ։

Այս դժվարին պահին խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը, Իրանի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

(News.am)

Compartir