ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել: Այս տեղեկությունը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է ԲԴԽ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը:

Վարչապետն օրեր առաջ կոչ էր արել քաղաքացիներին արգելափակել դատարանների ելումուտը, որին հետևել էր Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Այս կոչին հետևել էին մի շարք արձագանքներ, այդ թվում՝ միջազգային կառույցներից: Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 19-ին արտահերթ նիստ էր հրավիրել, ապա հայտարարել, որ երկրորդ նիստ կլինի Փաշինյանի հայտարարությունից հետո, սակայն նիստը չէր կայացել: Երեկ էլ մի խումբ քաղաքացիներ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։

(Armradio.am)

Compartir