Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հայկական կողմը 3 զոհ ունի. ՊՆ մամուլի խոսնակ

Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում այսօր` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Այս մասին NEWS.am-ին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Զոհերից երկուսը ժամկետային զինծառայողներ են, մեկը` սպա:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Այսօր՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ «Կիրառվում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները:

(News.am)

Compartir