Լոս Անջելեսի ոստիկանությունը քննում է հայկական դպրոցներում թուրքական դրոշների հետ կապված միջադեպը

Լոս Անջելեսի ոստիկանությունը քննում է հայկական երկու ուսումնական հաստատությունների դարպասներին եւ աստիճաններին ինչ-որ մեկի կողմից թուրքական դրոշները կախելու հետ կապված միջադեպը:

Ոստիկանությունը դիտում է տեսահսկման խցիկների տեսագրությունները եւ ծրագրում է ուժեղացնել դպրոցների մոտ պարեկումը, հայտնում է «Los Angeles Times»-ը:

Էնսինո շրջանում «Ferahyan» դպրոցի ցանկապատին եւ տարածքում, մասնավորապես, 11 թուրքական դրոշ էր կախվել, իսկ Պարկ Կանոգի շրջանում «Manukyan Demirchyan College»-ում՝ երկու:

Էնսինոյում միջադեպը գրանցվել է որպես ատելության հիմքով հանցագործություն, իսկ «Manukyan Demirchyan College»-ում՝ որպես ատելության հիմքով միջադեպ: Այս մասին հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանության վարչության մամուլի քարտուղար Ջեֆրի Լին: Հոդվածում նշվում է, ոստիկանության աշխատակցին հայտնի չէ, թե ինչու է մեկ դրվագը որակվել հանցագործություն, իսկ երկրորդը՝ միջադեպ:

Ոստիկանությունը կասկածյալին նկարագրել է որպես մոտ 170 սմ հասակ ունեցող տղամարդու: Նա եղել է սեւ դիմակով, գլխանոցով սեւ բաճկոնով, սեւ տաբատով եւ սեւ կոշիկներով:

(News.am)

Compartir