Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի 6-րդ տուրում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին հաղթելու (34-րդ քայլում) շնորհիվ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 4 միավորով բարձրացել է առաջին տեղը: 4 միավոր ուննի նաեւ ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Հունիսի 14-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:
Norway Chess-2017, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)՝ 1:0
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 0:1
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) – Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան, Նակամուրա՝ 4-ական միավոր, Կարյակին, Կրամնիկ, Գիրի, Սո՝ 3-ական, Կարլսեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Անանդ՝ 2.5-ական:
(News.am)