ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Չիլիում Հայաստանի դեսպան է նշաբնակվել Ալեքսան Հարությունյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
Հիշեցնենք, որ Ալեքսան Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի իշխնավարման տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ մինչեւ 2013 թվականը՝ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի պաշտոնները:
(News.am)