Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանցել միմյանց:
Ինչպես հայտնում է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունը, փոխանցումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջեւանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:
ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել եւ ստուգել են նրանց պահման պայմանները եւ ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ:
Նշենք, որ խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի եւ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է:
(News.am)