Շփումները մոտ ապագայում կշարունակվեն. ԱԳ նախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաեւ մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպմանը շարունակվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների դիտարկումը՝ հաշվի առնելով ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ կայացած հանդիպման արդյունքները:

(News.am)

Compartir