Մեկնարկել է 2016թ. «Արի տուն» ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի 2016թ. առաջին փուլի բացման արարողությունը:

Ծրագրի շրջանակում 2016թ. նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց ՀՀ:

Ծրագիրը կընթանա 8 փուլով՝ հունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի եւս «Արի տունը» կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում:

«Սիրելի երիտասարդներ, կատարվել է ձեր բոլորի երազանքը: Այսօր դուք մասնակցում եք մի ծրագրի, որը արդեն 7 տարվա պատմություն ունի: Ծրագիրը իր բնույթով, կազմակերպչական ողջ ծավալով, գրավում, հիացնում է մեր երիտասարդներին եւ օգնում, որ նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը՝ նորից վերադառնալու պայմանով»,- ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա կարեւորել է ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի առաջին փուլին կմասցնակցեն 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 22 մասնակիցները՝ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից եւ ԱՄՆ-ից:

(Mediamax.am)

Compartir