Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը համատեղ զորավարժանքներ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը համատեղ զորավարժանքներ կանցկացնեն, որը կոչել են «Կովկասյան արծիվ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կայքը: Տեղեկատվության համաձայն, համատեղ զորավարժությունները տեղի են ունենալու Թուրքիայի տարածքում, մայիսի 31-ից հունիսի 10-ը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված ռազմական համաձայնագրի համապատասխան, մայիսի 12-ից Բաքվում եւ Նախիջեւանում համատեղ մարտավարական վարժանքներ են տեղի ունեցել՝ երկու երկրների տարբեր տեսակի զորքերի մասնակցությամբ:

Վարժանքներին մասնակցել է մոտ հազար մարդ, 80 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 60 հրետանային սարքավորում եւ ականանետ, 12 ռազմական եւ տրանսպորտային ուղղաթիռ, ինչպես նաեւ ՀՕՊ եւ զինիթահրթիռային ստորաբաժանումներ, որոնք զինված են եղել ժամանակակից պաշտպանողական համալիրներով:

Compartir