Category Archives: ԼՈՒՐԵՐ

Եկատերինբուրգում հայ երիտասարդը փրկել է երեխաներին հրդեհից

Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանը փրկել է երեխաներին այրվող տնից: «Գևորգն անցնում էր մեքենայով տան մոտով, երբ նկատել է ծուխը: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել տանը, որն արդեն այրվում էր: Պատուհանից նա տեսել է, որ…

Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր. ուղիղ

Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաններ: Այս պահին «Եռաբլուր»–ում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը,…

Հայկական կողմի խնդրանքով կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են առևրա-տնտեսական համագործակցությունը, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «Հունվարի 25-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի բանակցությունները Հայաստանի վարչապետի հետ:…

Ջավախքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հուշարձանի բացումը սկանդալ է առաջացրել

Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին տեղի է ունեցել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը։ Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել դեսպան Ռուբեն…

Ժամանակն է քաղաքական հեղափոխությունից անցում կատարել տնտեսականի

Ժամանակն է «քաղաքական հեղափոխությունը վերափոխել տնտեսականի»՝ Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կարևոր բարեփոխումները կապված են տնտեսության հետ՝ հավելելով, որ այդ նպատակով պատրաստվում են պարզեցնել կարգավորիչ մեխանիզմները,…

Փաշինյանն ու Ալիեւը Դավոսում հանդիպել են, խոսել մոտ ժամուկես

Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ. քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: (News,am)

Հայերեն Վիքիպեդիան հատել է 250.000 հոդվածի սահմանը. Սուսաննա Մկրտչյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վիքիմեդիա Հայաստան» հանրագիտարանային գիտելիքների տարածմանն աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասել է, որ ինքն անչափ ուրախ է, որ Ստեփանակերտում, Քարվաճառում, Հադրութի շրջանի Տող գյուղում ևս…

Համացանցում ազատության առումով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է 2018թ.-ի զեկույցը, որում հրապարակվել են աշխարհի երկրների՝ համացանցային ազատության ցուցիչները: Երկրները դասակարգվել են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» կատեգորիաներում, և յուրաքանչյուր երկրին տրված է միավոր. որքան ցածր…

Էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կխրախուսվի

Հասմիկ Դիլանյան «Ռադիոլուր» Առաջիկա տարիներին կառավարության անդամները աշխատանքի կգնան էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաներով. բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն է այսօր հայտարարել կառավարության նիստում: Սա՝ այս մեքենաների կիրառումը խրախուսելու համար: Բնապահպանության ոլորտի պատասխանատուները առաջարկում են…