Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում այսօր տեղի է ունեցել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը. առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման բացմանը ներկայացվել է երաժշտական կոմպոզիցիա, որին միահյուսված ներկայացվել է Արցախի մշակույթն իր ողջ ներկապնակով. հորովել, փողային և հարվածային գործիքներ, թմբկահարներ, երգի և պարի համույթներ, մանկական երգչախումբ, տարազների ցուցադրություն, Արցախի այաներ և այլն:
(Artsakhpress.am)