Հանրապետության հրապարակում կլինի տոնական համերգ

Երեւանի մետրոպոլիտենն այսօր` դեկտեմբերի 31-ին, կաշխատի սովորականից երկար։

Մայրաքաղաքում անցնացվող տոնական միջոցառումների առիթով այսօր մետրոպոլիտենը բաց կլինի մինչեւ ժամը 02:00-ը:

Նրանց համար, ովքեր ցանկանում են Ամանորը դիմավորել Հանրապետության հրապարակում, այսօր ժամը 22:00-ից կարող են մասնակցել տոնական համերգին, որի ընթացքում կլինեն թեմատիկ նոր երգերի պրեմիերաներ:

Տոնական բոլոր օրերին առավոտյան ժամը 12-ից մինչեւ 20:00-ն Երևան ժամանած Ձմեռ պապը Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում պատրաստված դղյակում կընդունի բոլոր փոքրիկներին, որոնք կարող են հանդիպել Ձմեռ պապին, զրուցել, լուսանկարվել նրա հետ:

Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր Նոր տարի» ծրագրով:

(News.am)

Compartir