Տարոն Մարգարյանը պաշտոնապես ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Երևանի քաղաքապետի պաշտոնը 3-րդ անգամ ստանձնած Տարոն Մարգարյանն այսօր երկրի նախագահի, մայրաքաղաքի ավագանու և իշխանական ողջ վերնախավի ներկայությամբ պաշտոնապես երդվեց «ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները»:

Այսօր նաև Տարոն Մարգարյանի հոր՝ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով քաղաքապետին, ասաց․ – «Տարոն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ․ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Դու ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»:

(Azatutyun.am)

Compartir