Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։

Եզրափակիչի առաջին մրցափուլում ըմբիշները վաստակեցին մեկական միավոր։ Ընդմիջումից հետո առաջին միավորը շնորհվեց Արթուր Ալեքսանյանին։ Արթուր Ալեքսանյանը փորձեց 4 միավորանոց հնարք իրականցնել, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչը չհանձնվեց, բայց քանի որ մրցակիցն արդեն պասիվության նկատողություն ուներ, եւս մեկ միավոր վաստակեց Արթուր Ալեքսանյանը։ Գոտեմարտի ավարտին հայ ըմբիշը դուրս հրեց մրցակցին մրցագորգից եւ հաղթեց 3։1 հաշվով։

(News.am)

Compartir