Կարո Փայլանը Սուրբ Կիրակոսի պետականացման հետ կապված հարցում է արել

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»ը, HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին գրավոր հարցադրում է ուղղել՝ Սուրի շրջանի շինությունների պետականացման հիմքեր, այդ շինությունների հետագա ճակատագրի, բնակիչների սեփականության իրավունքի, Սուրի շրջանում հայկական եկեղեցիների պետականացման տեղեկությունների հաստատման վերաբերյալ։

(News.am)

Compartir