ԻՊ–ը սկսել է Սիրիայից ահաբեկիչներ ուղարկել Եվրոպա Ադրբեջանի տարածքով

«Իսլամական պետությունը» սկսել է Սիրիայից ահաբեկիչներ ուղարկել Եվրոպա Ադրբեջանի, Կիպրոսի եւ Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտնում է Debka գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, որոնց թվում՝ Թուրքիայի հետախուզությունը։

ԻՊ–ը 15-20 ահաբեկիչներից կազմված խմբեր է ձեւավորում Եվրոպայում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Մերձավոր Արեւելքում հարձակումների համար։ Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչներին Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք ուղարկելու հարցը քննարկվում է Ռուսաստանում Իսրայելի հետախուզության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Compartir