Իսպանական Սանտա Մարգարիտա պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Սանտա Մարգարիտան նույնպես միացել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով, որ որոշ կառավարություններ չեն ընդունում Ցեղասպանությունը, այդ թվում՝ թուրքական եւ իսպանական կառավարությունները,

Հաշվի առնելով որ մարդկության դեմ ուղղված հանացագործությունները չունեն վաղեմության ժամկետ եւ ցեղասպանությունը դրանցից վատթարագույնն է,

Հաշվի առնելով որ հայ ժողովուրդը չի ստացել ո՛չ տնտեսական, ո՛չ տարածքային, եւ ո՛չ էլ մարդասիրական բնույթի փոխհատուցում,

Հաշվի առնելով, որ այդ Ցեղասպանությունը Հոլոքոստի, Ռուանդայի եւ Բալկանների ցեղասպանությունների նախատիպն է,

Հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը՝

Քաղաքապետարանը որոշում է.

աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը եւ պահանջվի փոխհատուցում,

պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը եւ կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին»:

Compartir