Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջվել է նրա անունը

Թուրքիայի Բաթման քաղաքի «Արամ Տիգրանի անվան զբոսայգու» մուտքում տեղադրված ցուցանակից, որի վրա նշված է զբոսայգու անվանումը, անհայտ անձիք ջնջել են հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունը:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ ցուցանակի՝ «Բաթմանի Արամ Տիգրանի զբոսայգի» գրությունից անհետացել են «Արամ Տիգրան» բառերը: Աղբյուրի համաձայն, անհայտ անձիք սպիտակ ներկով ծածկել են երաժշտի անունը:

Նշվում է, որ նման բան նախկինում ևս եղել է: Սակայն հասարակության կողմից միջադեպը մեծ քննադատության արաժանանալուց հետո երգչի անունը կրող նոր ցուցանակ էր տեղադրվել:

(Panorama.am)

Compartir