ԸՕ փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում կրկին չստացավ բավարար թվով ձայներ, պակասեց 1 ձայն

ԱԺ-ն 2-րդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, քանի որ սահմանադրական օրենքի անհրաժեշտ 63 կողմ ձայնի փոխարեն այն ստացավ 62 կողմ ձայն, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:

Խորհրդարանում ամենաշատ պատգամավորներ ունեցող ՀՀԿ-ից օրենքի դեմ քվեարկեցին Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, չքվեարկեց Վահրամ Բաղդասարյանը։

Կողմ քվեարկեցին Գևորգ Կոստանյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Ռոբերտ Սարգսյանը, Ալիկ Սարգսյանը, Նահապետ Գևորգյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Աշոտ Արսենյանը, Ավետ Սարգսյանը, Հակոբ Հակոբյանը:

Նախագծին կողմ քվեարկվեցին նաև ՀՀԿ խմբակցությունը լքած Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը։

ՀՀԿ խմբակցության անդամներից բացակայում էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Շուշան Պետրոսյանը, Մանվել Գրիգորյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Շուշան Սարդարյանը, Հայկ Բաբուխանյանը, Վահան Հարությունյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ռուզաննա Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Բեքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուստամ Մախմուդյանը, Միհրան Պողոսյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանը, Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Սեդրակ Սարոյանը, Նաիրի Սահակյանը, Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արամ Հարությունյանը:

«Ծառուկյան» դաշինքի բոլոր անդամները ներկա էին, նրանք միաձայն կողմ քվեարկեցին, բացառությամբ 1 պատգամավորի: Մելիք Մանուկյանը քվեարկությանը չմասնակցեց։

ԱԺ «Ելք» խմբակցության ամբողջական կազմը ևս ներկա էր ու կողմ քվեարկեց նախագծին։

ՀՅԴ խմբակցության պատգամավորներից բացակայում էին երկուսը՝ Անդրանիկ Կարապետյանն ու Ռոմիկ Մանուկյանը, իսկ ներկա մյուս պատգամավորները կողմ քվեարկեցին ԸՕ բարեփոխումներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում, ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնի չորս քաղաքական ուժ:

(Tert.am)

Compartir