Սերժ Սարգսյանը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետեւել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ակադեմիայի կողմից վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարը ընթանում է տարիքային խմբերով՝ կարող են մասնակցել մինչեւ 18 տարեկան պատանիներ եւ աղջիկներ: Ս.թ. հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին:

Բոլոր հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, հուշանվերներով եւ իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:

(News.am)

Compartir