Panorama.am-ի հավաստի տեղեկություններով, մայիսի 28-ին Երևանում կլինի աշխարհահռչակ երգիչ, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնը:
Աշխարհահռչակ երգիչը ընկերական հարաբերություններ ունի բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանի հետ:
Երգչի այցն այս անգամ կունենա բարեգործական բնույթ, սակայն տարվա ընթացքում չի բացառվում նաև հայտնի արտիստի համերգը Երևանում:
Ըստ Panorama.am-ի տեղեկությունների, այս տարվա ընթացքում ակնկալվում է նաև աշխարհահռչակ երաժիշտ Փիթեր Գաբրիելի այցը Հայաստան:
Ասում են, որ նա ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
(Panorama.am)