«Ժամկետները կան, մենք ցայտնոտի մեջ ենք». ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ակտիվացնել գազի գնի շուրջ բանակցությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Պուտինի՝ նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանին վաճառվող գազի գնի շուրջ բանակցությունները:

Ինչպես փոխանցում է ռուսական ТАСС գործակալությունը, Պեսկովը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները երեկ շոշափել են այդ թեման:

«Մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարող մեր «Գազպրոմ»-ի ու հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ արձանագրել: Ժամկետները կան, մենք ցայտնոտի մեջ ենք», – նշել է Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով իր ու ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը, նշել է, որ գազի գնի իջեցման հարցով դեռ որոշում չկա:

(Tert.am)

Compartir