Ֆուտբոլ. «Փյունիկն» ապահովել է չեմպիոնի տիտղոսը

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ապահովել է 2014-15 թվականների Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շաբաթավերջին` առաջնության պաշտոնական ավարտից երկու տուր առաջ:

Թեև կիրակնօրյա հանդիպմանը «Փյունիկը» պարտվեց «Բանանցին» 1:2 հաշվով, այնուամենայնիվ դա որևէ նշանակություն չի ունենա, քանի որ նրան հետապնդողները` Երևանի «Ուլիսը» և Գյումրու «Շիրակը», նախորդ օրը 26-րդ տուրի հանդիպումներում միավոր չվաստակեցին:

Այդպիսով, «Փյունիկը» 25 հանդիպումներում վաստակած 54 միավորով (7 միավորով «Ուլիսից» ավելի) 14 անգամ նվաճում է առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Այս ամիս ավելի վաղ Երևանի ֆուտբոլային ակումբը նվաճել էր նաև Հայաստանի գավաթը:

Առաջնության վերջին երկու հանդիպումները կանցկացվեն մայիսի 23-24-ին և 30-ին:

Compartir